«Զվարթնոցից» մեկնող և ժամանող 21 ավիաթռիչք ուշանում է խիտ մառախուղի պատճառով
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնումներն ու ժամանումներն ուշանում են:
Tert.am-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանն ասաց, որ ուշացումների պատճառը եղանակային պայմաններն են.« Եղանակային պայմանների՝ խիտ մառախուղի պատճառով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից որոշ ուղղություններով մեկնումներն ու ժամանումները ուշանում են»:
Ըստ օդանավակայանի պաշտոնական կայքի՝ ժամը 11:40-ի դրությամբ ուշանում են Երևանից մեկնող և Երևան ժամանող 21 ավիաթռիչք:
Նույն ժամի դրությամբ ուշացումով կիրականացվեն Երևանից դեպի Մոսկվա, Սարատով, Դուբայ, Դոհա, Շարմ Էլ Շեյխ, Նովոսիբիրսկ թռիչքները:
Ուշացում է հայտարարվել նաև Դուբայից, Մոսկվայից, Դոհայից, Շարմ Էլ Շեյխից, Փարիզից, Հռոմից. Սարատովից, Նովոսիբիրսկից դեպի Երևան ժամանող ավիաթռիչքների համար:



















































ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ