Կոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն կատարելու 22 դեպք (տեսանյութ)
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ 42 և 47 տարեկան երկու տղամարդիկ կատարում են բնակարանային գողություններ։
Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց և նախապատրաստական որոշակի գործողություններից հետո իրացվեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ։
Փետրվարի 27-ին՝ կեսգիշերից քիչ անց, հերթական բնակարանային գողությունը կատարելուց հետո Հրազդանի
Չարենցի փողոցում տղամարդիկ ձերբակալվեցին և իրենց վարած «Ռենո» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Կոտայքի մարզային վարչություն։ Հատուկ պահպանվող տարածքում մեքենան կնիքվեց։
Երկուսն էլ կազմված փաստաթղթերով ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տղամարդիկ խոստովանեցին իրենց կատարած բնակարանային գողության 22 դրվագ։
Պարզվեցին նաև գողոնը պահելու վայրերը, իսկ վերջին դրվագով Հրազդանի Մաքրավան թաղամասում գողացվածը հայտնաբերվել է «Ռենո» մակնիշի մեքենայում։
Պարզվել է, որ տղամարդիկ գողություններ են կատարել ոչ միայն Կոտայքի մարզում, մասնավորապես՝ Հրազդան քաղաքում, Չարենցավանում, Աղավնաձորում, Առինջում, այլև Գեղարքունիքում՝ Լճափ, Չկալովկա և Նորաշեն գյուղերում։ Տարել են կենցաղային իրեր, էլեկտրական սարքեր ու տարբեր գործիքներ, խմիչք և այլն։
Դատարանի որոշմամբ երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից