Կառլո Անչելոտին իր աջակցությունն է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսին
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր աջակցությունն է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսին, ով ծանր վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց կթողնի 2025/2026 մրցաշրջանի մնացած հատվածը և չի կարողանա մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը։
«Մենք քո կողքին ենք ապաքինման յուրաքանչյուր փուլում: Ամուր մնա, Ռոդրիգո»,- գրել է իտալացի մասնագետը սոցցանցերի իր էջում։
Ավելի վաղ բրազիլացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր աջ ոտքի առաջային խաչաձև կապանի և կողմնային (լատերալ) մենիսկի պատռվածք։ Նրա ապաքինումը կարող է տևել մոտ 10 ամիս: Միջադեպը տեղի էր ունեցել Լա Լիգայի 24-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղի ժամանակ (0:1):
«Արքայական ակումբի» հարձակվողը վնասվածք էր ստացել հանդիպման ընթացքում, սակայն կարողացել էր շարունակել խաղը՝ չնայած վնասվածքի լրջությանը, ինչի մասին հայտնի դարձավ միայն բժշկական խորացված հետազոտություններից հետո:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը