Ռեալը ներքին հետաքննություն է սկսել
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը խիստ մտահոգված է թիմում վերջին շրջանում հաճախակի դարձած ծանր վնասվածքներով և որոշել է ներքին հետաքննություն անցկացնել։ Շարժառիթը եզրային հարձակվող Ռոդրիգո Գոեսի ծանր վնասվածքն է։ Ինչպես հայտնում է իսպանական El Mundo պարբերականը, բրազիլացի ֆուտբոլիստը խաչաձև կապանների պատռվածքի պատճառով շարքից դուրս է եկել մոտ 10 ամսով և, ցավոք, բաց կթողնի աշխարհի 2026 թվականի առաջնությունը։
Սակայն Ռոդրիգոյի դեպքը եզակի չէ, և խնդիրն ավելի խորը արմատներ ունի։ Վերջին երեք տարիների ընթացքում՝ սկսած 2023 թվականից, սա արդեն «արքայական» ակումբի ֆուտբոլիստների շրջանում խաչաձև կապանների պատռվածքի 7-րդ դեպքն է։ Ավելի վաղ նմանատիպ ծանր վնասվածքներ են ստացել Տիբո Կուրտուան, Էդեր Միլիտաոն (երկու անգամ), Դանիել Կարվախալը, Ժոան Մարտինեսն ու Դավիդ Ալաբան։
Ակումբի ղեկավարության կասկածներն էլ ավելի է խորացնում այն տարօրինակ վիճակագրությունը, ըստ որի՝ այս 7 դեպքերից 6-ը տեղի են ունեցել բացառապես «Սանտյագո Բեռնաբեու» տնային մարզադաշտում կամ ակումբի մարզաբազայում։ «Ռեալում» ցանկանում են հասկանալ՝ արդյոք սա պարզապես դժբախտ զուգադիպությունների շղթա՞ է, թե՞ համակարգային խնդիր։ Այդ նպատակով սկսված հետաքննությունը մանրամասնորեն կուսումնասիրի թիմի բժշկական շտաբի և ֆիզիկական պատրաստության գծով մարզիչների գործունեությունը։
Հավելենք, որ Ալվարո Արբելոայի գլխավորած թիմն այժմ Լա լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով 4 միավորով։ Իր հաջորդ հանդիպումը մադրիդցիները կանցկացնեն ուրբաթ՝ մարտի 6-ին՝ հյուրընկալվելիս ուժերը չափելով «Սելտայի» հետ։
armsport.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը