Թուլուզը 11 մետրանոցներով հաղթեց Մարսելին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ
Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մարսելը» սեփական հարկի տակ ընդունել էր «Թուլուզին»։ Թիմերի միջև հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 2-2 հաշվով։
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը հենց սկզբում՝ 2-րդ րոպեին, 11-մետրանոցից բացեց Մեյսոն Գրինվուդը, սակայն 13-րդ րոպեին Յան Գբոհոն վերականգնեց հավասարությունը։ Երկրորդ խաղակեսում ևս թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով. 56-րդ րոպեին Իգոր Պայշաոն կրկին առաջ մղեց «Մարսելին», իսկ 60-րդ րոպեին Քրեսվելը խփեց հյուրերի երկրորդ գոլը։
Խաղի ելքը վճռվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին «Թուլուզի» ֆուտբոլիստները՝ հաղթելով 4-3 հաշվով։ «Մարսելի» կազմում իրենց հարվածները չկարողացան անվրեպ իրացնել Լեոնարդո Բալերդին և Իթան Նվաներին, ինչի արդյունքում «Թուլուզը» նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։
armsport.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը