Երեւանում 2 հարեւանուհիների միմյանց ծեծելու գործը հասել է դատարան
Երեւանում 2 հարեւանուհի հայտնվել է դատարանում միմյանց ծեծելու մեղադրանքով:
Ըստ մեղադրանքի՝ Քրիստինան սեպտեմբերի 15-ին միրգ-բանջարեղենի խանութի մուտքի մոտ հանդիպել է իր հարեւանուհուն՝ Աննային եւ վիրավորել նրան՝ երեք օր առաջ իր մորը վիճաբանելու և ծեծելու համար: Վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Քրիստինան հարվածել է Աննայի ձեռքերին: Աննան էլ ոտքով երեք անգամ հարվածել է Քրիստինային:
Երկու կանանց էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել:
Գործը քննվելու է մայրաքաղաքի առաջին ատյանի դատարաններից մեկում:

















































