Միշտ վախեցել եմ հենց այս վնասվածքից. Ռոդրիգոն՝ ծանր վնասվածքի մասին
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ռոդրիգոն սոցիալական ցանցերում հուզիչ գրառում է կատարել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ նրա վնասվածքի լրջության աստիճանը: Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ոտքի առաջային խաչաձև կապանի և արտաքին մենիսկի պատռվածք:
«Սա իմ կյանքի վատագույն օրերից մեկն էր, և ես միշտ վախեցել եմ հենց այս վնասվածքից… Գուցե վերջերս կյանքը մի փոքր դաժան էր իմ հանդեպ: Չգիտեմ՝ արդյոք արժանի էի սրան, բայց ինչի՞ց կարող եմ դժգոհել: Որքան հիանալի բաներ եմ ապրել, որոնց նույնպես, գուցե, արժանի չէի։ Իմ կյանքում և կարիերայում լուրջ խոչընդոտ է առաջացել, որը որոշ ժամանակով թույլ չի տա զբաղվել իմ ամենասիրելի գործով։ Ես շարքից դուրս եմ եկել մինչև մրցաշրջանի ավարտը և չեմ խաղա Աշխարհի առաջնությունում իմ ազգային հավաքականի կազմում. մի մրցաշար, որը միշտ իմ երազանքն է եղել և հսկայական նշանակություն ունի ինձ համար: Այն ամենը, ինչ կարող եմ անել, նախկինի պես ուժեղ լինելն է, սա նորություն չէ ինձ համար։ Շնորհակալ եմ բոլորին՝ ձեր աղոթքների, հաղորդագրությունների և սիրո համար»,- գրել է Ռոդրիգոն։
Նշենք, որ 2025/26 մրցաշրջանում ֆուտբոլիստը «արքայական ակումբի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը