Եվրոբասկետ-2029. Հայաստանի հավաքականը Երևանում մրցել է Բուլղարիայի հետ
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի շրջանակում այսօր Երևանում մրցել է Բուլղարիայի հավաքականի հետ և 80։100 հաշվով ցավալի պարտություն է կրել։
Սպորտի կառավարման կենտրոնում կայացած խաղին հետևել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ մարզասերներ։
Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը պաշտպան Դարիուս Մագին էր, որը վաստակել է 35 միավոր, 4 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 7 արդյունավետ փոխանցում: Կենտրոնական Յուրա Մելիքյանը վաստակել է 22, իսկ պաշտպան Դանիել Կիրակոսյանը՝ 15 միավոր:
Այս հաղթանակից հետո Բուլղարիայի հավաքականը 5 միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը: Հայաստանի ընտրանին կրել է երրորդ պարտությունը։ Խմբում վերջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 7-ին Նորվեգիայում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը