Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Սպորտ

Հիանալի տպավորություններով եմ հեռանում Հայաստանից․ Ֆրանսիսկո Ֆիլիո

Կիոկուշին կարատեի աշխարհի բացարձակ չեմպիոն, քիքբոքսինգի բրազիլացի լեգենդար մարտիկ, Հարավային Ամերիկայի KWU senshi նախագահ, շիհան (7-րդ դան) Ֆրանսիսկո Ֆիլիոն փետրվարի 27-ից մարտի 1-ը սեմինարներ ու վարպետաց դասեր է անցկացրել Երևանում։ «Օլիմպավան» սպորտային համալիրում կայացած միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հարյուրավոր սաներ։ 55-ամյա բրազիլացին Հայաստան էր ժամանել Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ, շիհան (5-րդ դան) Անդրանիկ Հակոբյանի հրավերով։

Սեմինարի վերջում Ֆրանսիսկո Ֆիլիոն նշել է, որ հիանալի տպավորություններով է հեռանում Հայաստանից։ «Հայաստանը հիանալի երկիր է, ունի բազմաթիվ տեսարժան վայրեր։ Հայկական խոհանոցը պարզապես հրաշալի է։ Այստեղ այնպիսի ջերմ ընդունելության եմ արժանացել Անդրանիկ Հակոբյանի կողմից, որ որոշել եմ անպայման վերադառնալ։ Հիանալի տպավորություններով եմ հեռանում Հայաստանից։

Հայ պատանի մարզիկները շատ տպավորեցին ինձ։ Նրանք նմանվում են իսկական մարտիկների, նաև հիշեցրին ինձ իմ մանկությունը։ Զարմացած չեմ, որ Հայաստանում այսքան շատ են Կիոկուշին կարատեով զբաղվողները։ Այստեղի ֆեդերացիան ստեղծել է շատ լավ պայմաններ և ունի լավ մասնագետներ՝ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Մեր մարզաձևով զբաղվելը շատ կարևոր է երեխաների համար ինչպես ֆիզիկական ու առողջության առումով, այնպես էլ՝ հոգեբանության»,- ասել է աշխարհահռչակ մարզիկը։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանը կարևորել է նման միջոցառման անցկացումը Երևանում կայանալիք միջազգային մեծ մրցաշարից առաջ։

«Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ամեն տարի հրավիրում է վարպետների տարբեր երկրներից։ Ֆրանսիսկո Ֆիլիոյի այցը վաղուց էինք ծրագրել։ Քանի որ 2 ամսից Երևանում անցկացնելու ենք աշխարհի գավաթ, սա շատ լավ փորձ էր մեր մարզիկների համար։ Դա լինելու է շատ կարևոր մրցաշար, որին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 30-ից ավելի երկրներ։ Նախատեսվում է շուրջ 1000 մասնակից շուրջ 40 երկրից։ Մեր սաների համար շատ մեծ մոտիվացիա է Հայաստանում տեսնել այսպիսի հռչակավոր մարզիկի։ Այս սեմինարը հիմնականում ուղղված էր մենամարտի հետ կապված տեխնիկական հնարքներին։ Դա շատ կարևոր էր մեր սաների համար, այդ պատճառով ես ու մեր ֆեդերացիան հոգացել է բոլոր ծախսերն ու կազմակերպել այս միջոցառումը»,- ասել է Անդրանիկ Հակոբյանը։

Ֆրանսիսկո Ֆիլիոն Կիոկուշին կարատեով սկսել է զբաղվել 11 տարեկանից, իսկ 6,5 տարի անց ստացել է սև գոտի։ Անցկացրել է 100-ից ավելի մենամարտ Բրազիլիայում և Ճապոնիայում, նվաճել է բազմաթիվ չեմպիոնական տիտղոսներ։ 1997 թվականին Ֆրանսիսկո Ֆիլիոն նորամուտն է նշել նաև K-1-ում և դարձել քիքբոքսինգի ամենահայտնի մարզիկներից մեկն աշխարհում։ Նա Ճապոնիայում երկու անգամ նվաճել է K-1-ի Համաշխարհային Գրան պրիի հաղթողի կոչումը։

2004 թվականին մարզիկի կարիերան ավարտելուց հետո ակտիվորեն զբաղվում է Կիոկուշին կարատեի զարգացման գործընթացով։ Նա այդ մարզաձևի ղեկավարն է Բրազիլիայում ու Հարավային Ամերիկայում։

Ֆրանսիսկո Ֆիլիոն մարզել է անվանի մարտիկների, այդ թվում՝ UFC-ի Փառքի սրահի անդամ Վիտոր Բելֆորդին։ 2012-ին եղել է բրազիլացի հանրահայտ մարտիկի մարտավկան խառը մենամարտերի UFC-ում։