Մենք չենք բանակցելու Միացյալ Նահանգների հետ. Ալի Լարիջանի
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ երկիրը չի բանակցելու Միացյալ Նահանգների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լարիջանին, ով երկրի ամենաազդեցիկ քաղաքական դեմքերից մեկն է, այս մեկնաբանությունն արել է՝ ի պատասխան ԶԼՄ-ների տեղեկությունների, թե իրանական կողմը դիմել է ԱՄՆ-ին բանակցությունները վերսկսելու նպատակով։
«Թրամփը տարածաշրջանը քաոսի մեջ է գցել իր «կեղծ հույսերով» և այժմ վախենում է ավելի շատ ամերիկացի զինվոր կորցնելուց»,- X-ում գրել է Լարիջանին՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահն իր զինվորներին զոհաբերել է հանուն Իսրայելի իշխանատենչ ձգտումների։ «Այսօր իրանական ազգը պաշտպանում է իրեն։ Իրանական զինված ուժերը չեն սկսել ներխուժումը»,- նշել է նա։ Իրանի սպանված առաջնորդ Ալի Խամենեիի գլխավոր խորհրդական Լարջանին առանձին հրապարակմամբ գրել է․ «Մենք չենք բանակցելու Միացյալ Նահանգների հետ»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը