Մեկ օրում՝ 64 երեխա
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից հայտնում են, որ դեկտեմբերի 19-ին մայրաքաղաքում ծնվել է 64 երեխա՝ 34 տղա, 30 աղջիկ:
Հենվելով այս թվի վրա կարող ենք մոտավոր նշել, որ երեւանյան ծննդատներից օգտվող բնակչութայան թիվը կազմում է մոտ մեկ միլիոն երկու հարյուր հազար։ եթե Երեւանի ծննդատներից օգտվեին բացառապես Երեւանի բնակիչները, ապա կարող էինք պնդել, որ Երեւանում մոտ մեկ միլիոն երկու հարյուր կամ երեք հարյուր հազար մարդ է ապրում, բայց քաջհայտնի է, որ հատկապես Երեւանին հարակից բնակավայրերի բնակչությունը եւս նախընտրում է երեւանյան ծննդատները։
Top-News.am

















































