102-րդ ռազմաբազայի ուղղաթիռները «անտեսանելի» ռեժիմով թռիչքներ են անում Հայաստանում
Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուները Մի-8ՄՏ և Մի-24Պ ուղղաթիռներով թռիչքներ են անում բարդ եղանակային պայմաններում: Այս մասին Razm.info-ին հայտնել են ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունից:
Օդաչուները մշակում են սահմանափակ հրապարակից օդ բարձրանալու և վայրէջք, նախանշված ուղիով թռիչքներ կատարելու առաջադրանքներ:
Ուղղաթիռների անձնակազմերի նախապատրաստման ընթացքում ուշադրություն է դարձվում «անտեսանելի» ռեժիմով՝ բացառությամբ լուսավորման սարքավորումների և արտաքին նույնականացման ազդանշաների միացմանը:
Վարժանքներին մասնակցում են ավելի քան 10 միավոր ռազմական-ավիացիոն տեխնիկա և մոտ 100 օդաչու, տեխնիկ և ռազմական ավիացիայի ինժեներներ:
Աղբյուրը՝ razm.info


















































ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ