Ամենակարևորը հաղթելն է նաև հաջորդ խաղում․ Իմրան Ուլադ Օմար
ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ անցումային փլեյ օֆֆի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» այսօր՝ փետրվարի 26-ին, Նիդերլանդներում կմրցի «ԱԶ Ալկմարի» հետ։ Դիմակայության առաջին խաղում հաղթանակ էր տարել «Նոան»՝ 1:0: Երեկ կայացել է նախախաղային մամուլի ասուլիսը, որտեղ լրագրողների հարցերին է պատասխանել Իմրան Ուլադ Օմարը։
«Իմ ֆիզիկական վիճակը լավ է։ Մարզվում եմ թիմի հետ արդեն երկու ամիս, լավ ու ուժեղ եմ զգում ինձ։ Իհարկե, մթնոլորտը թիմում շատ լավ է։ Ես խաղում եմ տանը, իմ ընտանիքի, իմ ընկերների ներկայությամբ։ Կարծում եմ՝ բոլոր ընկերներս և ընտանիքիս անդամները կգան։ Այնպես որ դա ինձ հավելյալ ուժ կտա։ Կարծում եմ, որ բոլորը կենտրոնացած են խաղի վրա։ Մինչ այս որևէ հարց չեմ ստացել Ալկմարի կամ Ամստերդամի մասին։
Հայաստանի համար սա մեծ իրադարձություն է։ Ինչին հասել է «Նոան», շատ մեծ նվաճում է։ Իհարկե, ավելին ենք ցանկանում, բայց սա արդեն իսկ նվաճում է։ Ամբողջ երկիրն աջակցում է մեզ, որն իսկապես հաճելի է։ Շատ մեծ հաղթանակ էր, բայց իհարկե մենք միայն առաջին խաղն ենք հաղթել։ Այնպես որ ամենակարևորը հաղթելն է նաև հաջորդ խաղում, որը, կարծում եմ, ավելի մեծ նվաճում կդառնա։ Բոլորը կենտրոնացած են հաջորդ խաղի վրա։ Իհարկե, դա պատմական հաղթանակ էր, մենք նշեցինք մի փոքր, բայց ոչ շատ»,- նշել է Օմարը։
armsport.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը