Մաքսային տեսուչը 6 անշարժ, 3 շարժական գույք է հայտարարագրել
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի 4–րդ հերթափոխի գլխավոր մաքսային տեսուչ Կարեն Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը։
Պետրոսյանը հայտարարագրել է վեց անուն անշարժ գույք, որից երկուսն ավտոտնակ եւ մեկական բնակարան, առանձնատուն, բազմամյա տնկի ու հասարակական նշանակության շինություն։ Շարժական գույքը նույնպես քիչ չէ՝ երեք ավտոմեքենա «MITSUBISHI PAJERO 2.4 I–16V», «TOYOTA LAND CRUISER 80 4.2 D» եւ «VAZ 2106» մակնիշների։
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 20 միլիոն դրամ, 40 հազար ամերիկյան դոլար ու 50 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 687 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ