Ժամանակն է վերջ դնել ֆուտբոլում նման երևույթներին. Կուրտուան՝ ռասիստական սկանդալի մասին
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Չեմպիոնների լիգայի՝ «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ժունիորի և պորտուգալական ակումբի կիսապաշտպան Ջանլուկա Պրեստիանիի միջև ծագած ռասիստական սկանդալը։
«Հիմա ճիշտ ժամանակն է վերջ դնել ֆուտբոլում նման երևույթներին։ Մենք գիտենք, թե ինչ է մեզ ասել Վինիսիուսը… և նման բան արդեն բազմիցս պատահել է։ Մենք պետք է կանգնեցնենք սա։ Որոշումը կայացնողը ՈւԵՖԱ-ն է։
Ժոզե Մոուրինյուն մնում է Մոուրինյու, և որպես մարզիչ դու միշտ պաշտպանելու ես քո ակումբին։ Բայց ինձ մտահոգում է այն, որ Վինիսիուսի կողմից գոլի տոնումն օգտագործում են հենց իր դեմ: Երբ «Ռեալը» գոլ է բաց թողնում, դա երկու-երեք անգամ ավելի մեծ ուշադրության է արժանանում։ Դա եղել է, և մենք պետք է առաջ շարժվենք: Բայց մենք չենք կարող արդարացնել ռասիզմի ենթադրյալ դրսևորումը զուտ գոլի տոնման պատճառով:
Ինչ վերաբերում է «Բենֆիկայի» նախագահի խոսքերին, ապա բարդ է որևէ բան ասել. դա միշտ էլ լինելու է մեկի խոսքն ընդդեմ մյուսի։ Այնուամենայնիվ, մենք լիովին աջակցում ենք Վինիսիուսին, որը շատ բաների միջով է անցել: Նա հաստատ լսել է դա, ինչպես լսել է նախկինում շատ անգամներ, և ես նրան 100 տոկոսով հավատում եմ: Քանի որ մրցակցի ֆուտբոլիստը խոսելիս փակել էր բերանը, մենք երբեք չենք իմանա ճշմարտությունը: Բնական է, որ «Բենֆիկան» կպաշտպանի իր խաղացողին: Սակայն մենք շատ բան անել չենք կարող. սա ՈւԵՖԱ-ի գործն է», - Կուրտուայի խոսքերն է փոխանցում AS-ը:
armsport.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը