«Ինտերը» դիտարկում է Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու տարբերակը
«Ինտերը» դիտարկում է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակը: FcInterNews.it-ի տեղեկություններով՝ նոր համաձայնագիրը ենթադրում է աշխատավարձի մոտ 20% կրճատում և ֆուտբոլիստի կարգավիճակի փոփոխություն թիմում:
Թեև ընթացիկ մրցաշրջանը հայ ֆուտբոլիստի համար լավագույններից չէ «ներաձուրիի» կազմում, նա շարունակում է վճռորոշ ազդեցություն ունենալ խաղադաշտում։ Դրա վառ ապացույցը Ա Սերիայի շրջանակում «Լեչչեի» դեմ կայացած արտագնա հանդիպումն էր: Դուրս գալով փոխարինման՝ Մխիթարյանը փոխեց խաղի ընթացքը՝ տուգանային հրապարակում խառնաշփոթից հետո կատարած հուժկու հարվածով հաղթանակ պարգևելով միլանյան ակումբին։ Սա նրա երկրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում, որն օգնեց «Ինտերին» տոնել 7-րդ անընդմեջ հաղթանակը Ա Սերիայում և 9-րդը՝ արտագնա խաղերում։ Նա կարող էր նաև գոլային փոխանցման հեղինակ դառնալ, եթե Ֆեդերիկո Դիմարկոն անվրեպ իրացներ ստեղծված պահը։
Միլանյան ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ հունվարին իր 37-ամյակը բոլորած կիսապաշտպանին խելամտորեն օգտագործելու և ֆիզիկապես չծանրաբեռնելու դեպքում՝ նա կարող է դեռ մեծ օգուտ տալ թիմին։ Նոր պայմանագրով նախատեսվում է Մխիթարյանին վերապահել ավելի շատ ռոտացիոն (պահեստային), բայց չափազանց կարևոր խաղացողի դեր։ Ակումբում գնահատում են նրա փորձը, որը դրական է անդրադառնում թիմի վրա թե՛ խաղադաշտում, թե՛ հանդերձարանում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև բանակցությունները կսկսվեն մարտին. արդեն նախատեսված է «Ինտերի» ղեկավարության հանդիպումը Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտայի հետ։ Սա կլինի առաջին հստակ քայլը՝ քննարկելու մեկամյա պայմանագրի մանրամասներն ու հասկանալու՝ արդյոք հնարավոր է գալ ընդհանուր հայտարարի հայ ֆուտբոլիստի՝ Միլանում մնալու հարցում։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը միլանյան գրանդի կազմում մասնակցել է 26 հանդիպման` դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցմսն հեղինակ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը