Ալվարեսը 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո կտեղափոխվի «Բարսելոնա»
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո կտեղափոխվի «Բարսելոնա»։ Արգենտինացի հարձակվողի հնարավոր տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտ 70 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է The Touchline-ը՝ հղում անելով TyC Sports-ի լրագրող Ուգո Բալասոնեին։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել այնպիսի թիմ, որտեղ կկարողանա տիտղոսներ նվաճել։
Ալվարեսն «Ատլետիկոյի» կազմում հանդես է գալիս 2024 թվականի ամառվանից։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Խաղացողի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը