Մոսկվայի «Արարատը» քննարկում է Հայաստանում հանդես գալու տարբերակը
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը քննարկում է Հայաստանի առաջնությունում հանդես գալու տարբերակը, հաղորդում է ռուսական matchtv-ն՝ հղում անելով երկու անանուն աղբյուրների: «Արարատի» ղեկավարների հաշվարկով, ակումբի ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տա բարձր նվաճումներ ունենալ Ռուսաստանի առաջնությունում, իսկ Հայաստանի առաջնությունում կկարողանան դառնալ չեմպիոն եւ նվաճել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր:
«Արարատի» ռազմավարության փոփոխության մասին է վկայում նաեւ հայտնի ֆուտբոլիստներ Մարատ Իզմայլովի, Ռոման Պավլյուչենկոյի, Ալեքսեյ Ռեբկոյի եւ Իգոր Լեբեդեւի հետ համագործակցությունն ավարտելու փաստը: Սակայն վերջնական որոշում դեռ ընդունված չէ:
«Արարատը» Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարի առաջատարն է եւ երկրորդ տեղում ընթացող «Ռյազանի» նկատմամբ ունի 13 միավորի առավելություն: Առաջնությունն առաջին տեղում ավարտելու դեպքում, «Արարատը» կստանա առաջին դիվիզիոնի ուղեգիր:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...