«Ճայ Մայիսի» կինը հայտնաբերվել է եւ տեղափոխվել կանանց գաղութ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել և ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ՝ 63-ամյա Կարինե Գրիգորյանը։ Վերջինս 2004 թվականից Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով և գործի քննությունը կատարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը։ Կայքի փոխանցմամբ` Կ. Գրիգորյանը հանրությանը հայտնի «Ճայ Մայիսի» կինն է, ում նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը և նա տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

















































