Հայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության հաղթողները
Սպորտի կառավարման կենտրոնում ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որին, ընդհանուր առմամբ, 110 ծանրորդ է մասնակցել: Մրցումային վերջին օրը՝ փետրվարի 15-ին, հայտնի են դարձել 94 կգ, 110 կգ և +110 կգ քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները:
Տղամարդկանց +110 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացել է Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 440 կգ արդյունքով, արծաթե մեդալակիր է դարձել Սիմոն Մարտիրոսյանը (405 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Աշոտ Մովսիսյանը (377 կգ):
Այս քաշային կարգում հաղթողներին պարգևատրել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
110 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Գարիկ Կարապետյանը՝ երկամարտի 380 կգ արդյունքով, իսկ 94 կգ քաշայինների պայքարում լավագույնի կոչմանն արժանացել է Արա Աղանյանը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք:
Ավելի վաղ Հայաստանի չեմպիոններ էին դարձել 60 կգ` Գառնիկ Չոլաքյան (Երկամարտ` 272 կգ), 65 կգ` Ժորա Գրիգորյան (Երկամարտ` 254 կգ), 71 կգ` Գոռ Սահակյան (Երկամարտ` 330 կգ), 79 կգ` Մարտին Պողոսյան (Երկամարտ` 337 կգ), 88 կգ` Ռաֆիկ Հարությունյան (Երկամարտ` 350 կգ):


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ո՞վ է Ջեյմս Դեյվիդ Վենսի կինը, ԱՄՆ երկրորդ լեդին
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել. Տիգրան Հակոբյան
70-ամյա միլիարդատերը և վարչապետի 27-ամյա դուստրը. Google-ի նախկին գործադիր տնօրենի գաղտնի սիրավեպը
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի