Նապոլին և Ռոման չպարզեցին հաղթողին
Իտալիայի առաջնության 24-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» սեփական հարկի տակ գոլառատ ոչ-ոքի խաղաց «Ռոմայի» հետ (2-2)։
Հանդիպման հաշիվը բավականին արագ բացեց հյուրերի հարձակվող Դոնիել Մալենը՝ աչքի ընկնելով 7-րդ րոպեին։ Տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը 40-րդ րոպեին՝ Լեոնարդո Սպինացոլայի դիպուկ հարվածի շնորհիվ։ Սակայն 71-րդ րոպեին Մալենը, անթերի իրացնելով 11-մետրանոց հարվածը, կրկին առաջ մղեց հռոմեացիներին։ «Նապոլին» չհանձնվեց, և 82-րդ րոպեին Ալիսոն Սանտոսը, Ռասմուս Հոյլունդի փոխանցումից հետո, վերականգնեց հավասարակշռությունը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։
Այս արդյունքից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր։ «Նապոլին» 50 միավորով 3-րդն է, «Ռոման»՝ 47 միավորով 4-րդը։
armsport.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը