Ռոբերտո Դե Ձերբին լքում է «Մարսելը»
«Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին և ֆրանսիական ակումբի ղեկավարությունը փոխադարձ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է Ֆրանսիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 21-րդ տուրի՝ «Պարի Սեն Ժերմենի» դեմ խաղում կրած խոշոր՝ 0:5 հաշվով պարտությունից անմիջապես հետո։
«Սա հեշտ որոշում չէր։ Այն կայացվել է կոլեկտիվ և մանրակրկիտ քննարկումներից հետո՝ ելնելով ակումբի շահերից, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել մրցաշրջանի վճռորոշ հատվածում ծագած դժվարությունները»,- ասվում է «Մարսելի» տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ռոբերտո Դե Ձերբին «Մարսելը» գլխավորել էր 2024/25 մրցաշրջանի սկզբում և թիմին հասցրել Ֆրանսիայի փոխչեմպիոնի կոչմանը։ Սակայն ընթացիկ մրցաշրջանը պրովանսցիների համար անկայուն է ստացվում. Լիգա 1-ի 21 տուրից հետո թիմը 39 միավորով 4-րդն է՝ առաջատարից հետ մնալով 12 միավորով։
Բացի այդ, իտալացի մասնագետի գլխավորությամբ անհաջող է ստացվել եվրոպական արշավը. Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլում «Մարսելը» զբաղեցրել է միայն 25-րդ հորիզոնականը՝ դուրս մնալով փլեյ-օֆֆ պայքարից։
armsport.am


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...