Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Միլանի «Ինտերը» 2։1 հաշվով առավելության հասավ «Տորինոյի» նկատմամբ։ Հանդիպումը կայացավ Մոնցայի «Բրիանտեո» մարզադաշտում։
Խաղի 35-րդ րոպեին Անժ-Յոան Բոնին առաջ մղեց «սև-կապույտներին», իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին, Անդի Դիուֆը կրկնապատկեց միլանյան թիմի առավելությունը։ Թուրինյան ակումբի կազմում միակ գնդակը 57-րդ րոպեին հեղինակեց Սանդրո Կուլենովիչը։
«Ներաձուրիների» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նա խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվեց 56-րդ րոպեին։
Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերը» նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր, որտեղ ուժերը կչափի «Նապոլի» — «Կոմո» զույգի հաղթողի հետ։
armsport.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը