Ես ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ Յամալ
«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը Mundo Deportivo-ի Գալա-երեկոյի ժամանակ ամփոփել է անցած մրցաշրջանը և խոսել ընթացիկ նպատակների մասին։ «Հույս ունեմ, որ այս տարին ավելի լավը կլինի, քան նախորդը։ Լա Լիգան ամենաերկար մրցաշարն է, և պետք է պայքարել մինչև վերջ՝ այնպես, ինչպես անցած տարի։ Այս մրցանակը հպարտություն է ինձ, ընտանիքիս և ընկերներիս համար»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը։
Խոսելով Չեմպիոնների լիգայի մասին՝ Յամալը նշել է. «Անկախ մրցակցից՝ մենք կներդնենք բոլոր ուժերը և կփորձենք հաղթել։ Իմ խաղը հիմնված չէ միայն գոլերի վրա։ Ես ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի»։
Անդրադառնալով 2025 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկությանը, որտեղ նա զբաղեցրել էր 2-րդ տեղը, Յամալը նշել է, որ կենտրոնացած է թիմային հաջողությունների վրա. «Ես դրա մասին չեմ մտածում։ Դա մի բան չէ, որը որոշվում է միայն քո խաղով։ Ես պարզապես ուզում եմ վայելել ֆուտբոլը և հաղթել «Բարսայի» ու հավաքականի հետ»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան