Լիվերպուլը նոր պաշտպան ունի
«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հայտարարել է ֆրանսիական «Ռենի» կենտրոնական պաշտպան Ժերեմի Ժակեի տեղափոխության մասին։
20-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանը կավարտի «Ռենում», իսկ անգլիական ակումբին կմիանա ամռանը։ Նախատեսվում է կնքել պայմանագիր մինչև 2031 թվականի հունիս՝ համագործակցությունը երկարաձգելու հնարավորությամբ։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Լիվերպուլը» գործարքի համար վճարել է 60 մլն եվրո, ևս 12 մլն եվրո նախատեսված է որպես հավելավճար:
Հիշեցնենք, որ Ժակեն «Ռենի» ակադեմիայում է 2019 թվականից, իսկ հիմնական թիմում նորամուտը նշել է 2024-ին։ Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 18 հանդիպում։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...