Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Հունվարի 26-ից փետրվարի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5823 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 155 ավտոմեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 218 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 83, չամրակապված վարելու՝ 667, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 24, վարելու ընթացքում ծխելու՝ 573, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 313, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 271 և 2265 այլ իրավախախտում։ 193 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 285-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 84-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 189-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 147-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 54 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13290 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 241 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 233 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 370, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 11 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 82, չամրակապված վարելու՝ 3079, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 183, վարելու ընթացքում ծխելու՝ 419, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 569, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 28, արագության գերազանցման՝ 1912 և 4045 այլ իրավախախտում։ 386 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 916-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 724-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 29 բեռնատար, 161-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 509-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 13 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 60 անձ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը