Հայաստանը «Լավագույն երկրների ինդեքսում» զբաղեցրել է 75-րդ տեղը
Good Country Index միջազգային հետազոտական նախագիծը («Լավագույն երկրների ինդեքս») հրապարակել է այս տարվա նույնանուն վարկանիշը, որում Հայաստանը զբաղեցրել է 75-րդ տեղը 163 երկրների շարքում:
Նախագիծն ամեն տարի կազմում է այս վարկանիշը՝ հաշվի առնելով 35 կետ, որոնք դասակարգված են յոթ բաժնում. գիտություն և տեխնոլոգիա, մշակույթ, անվտանգություն, կլիմա, բարգավաճում, իրավահավասարություն, առողջություն և բարեկեցություն:
Լավագույն երկրների ինդեքսի այս տարվա արդյունքների համաձայն՝ Ռուսաստանը զբաղեցրել է 65-րդ, Վրաստանը՝ 57-րդ, Թուրքիան՝ 38-րդ, Ադրբեջանը՝ 89-րդ, Իրանը՝ 131-րդ տեղը:
Վարկանիշի առաջին տասնյակում հայտնվել են Նիդեռլանդները, Շվեյցարիան, Դանիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Շվեդիան, Իռլանդիան, Մեծ Բրիտանիան, Ավստրիան և Նորվեգիան: Վերջին՝ 163-րդ տեղում հայտնվել է Աֆղանստանը:
Հայտնի է, որ վարկանիշը հիմնված է ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների վրա:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրվ...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պրահայի «Սպարտան» արդեն Հայաստանում է
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Որոնք են Տավուշի 4 գյուղերը, որոնք ըստ ձեր գործընկերների տրվել են Ադրբեջանին. Տարոն Չախոյան
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»