Օզիլը ձմռանը պատրաստ է տեղափոխվել Բարսելոնա
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել «Բարսելոնա», վստահեցնում է «Mundo Deportivo»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնական ակումբը կապի մեջ է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի գործակալների հետ և գիտի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի` ակումբը փոխելու պատրաստակամության մասին:
Հանուն «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության` Օզիլը մինչև հիմա համաձայնության չի եկել այլ ակումբների հետ:
Օզիլի գործող պայմանագիրն անգլիական գրանդի հետ ավարտվում է 2018 թվականի ամռանը, և հունվարից նա իրավունք կստանա բանակցություններ վարել այլ ակումբների հետ:
Ավելի վաղ լրատվամիջոցները չէին բացառում, որ Օզիլին իր թիմում է ցանկանում տեսնել նաև «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...