Էդվարդ Նալբանդյանը Աթենքում մատնանշել է ղարաբաղյան հիմնախնդրում ստատուս քվոյի փոփոխման ճանապարհը
Ակնհայտ է, որ այն, ինչ առաջարկվել է համանախագահների կողմից և ինչին սատարում է Հայաստանը, մերժվում է Ադրբեջանի կողմից, և սա է խաղաղ գործընթացի առաջխաղացումը խոչընդոտող հիմնական պատճառը: Այս մասին Աթենքում ունեցած ելույթում նշել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Համանախագահների նախաձեռնությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվարի երկրորդ կեսին կազմակերպելու արտաքին գործերի նախարարների հանդիպում: Ինչպես միշտ մենք նման հանդիպումներին գնում ենք կառուցողական տրամադրվածությամբ։
Եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին և կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, ապա դա ճանապարհ կհարթի խաղաղության գործընթացն առաջ մղելու և ստատուս քվոն փոխելու համար»,– նշել է ԱԳ նախարարը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Պրահայի «Սպարտան» արդեն Հայաստանում է
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
Որոնք են Տավուշի 4 գյուղերը, որոնք ըստ ձեր գործընկերների տրվել են Ադրբեջանին. Տարոն Չախոյան
Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրվ...