Forbes-ի տվյալներով ամենաազդեցիկ մարդկանցից մեկը Լեռների միջազգային օրվա առթիվ լուսանկար է հրապարակել Հայաստանից
Ամերիկացի սյունակագիր և հրապարակախոս Շոն Գարդները, ով «Սոցիալական ցանցերում հաջողության ուղին» գրքի հեղինակն է, դեկտեմբերի 11-ին՝ Լեռների միջազգային օրը, լուսանկար է հրապարակել մարտին Երևան կատարած իր այցելությունից:
«Լեռների միջազգային օրն է. իմ լուսանկարը մարտին՝ Երևանից, Հայաստան»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ լուսանկարին կից գրել է Forbes ամսագրի վարկածով սոցիալական ցանցերի մարքեթինգի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը:
The Huffington Post-ի սյունակագիր Շոն Գարդները 2017-ի մարտին Երևանում մասնակցել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» խորագրով WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումին:

















































