Դյուսելդորֆից 80 տոննա հումանիտար օգնություն կուղարկվի Հայաստան և Տաջիկստան
Դեկտեմբերի 13-ին «Դիսլաքեն միջազգային խաղաղ համայնքը» գերմանական Դյուսելդորֆ քաղաքից 80 տոննա հումանիտար օգնություն կուղարկի Հայաստան և Տաջիկստան՝ նախատեսված ձմռան համար:
«Պետք է հոգ տանել աղքատ ընտանիքների, երեխաների և ծերերի մասին: Նախ և առաջ, այնտեղ քիչ է վառելիքը և չի բավականացնում սննդի պաշարը», - Rusarminfo-ի փոխանցմամբ՝ գերմանական Kreis Wesel ռադիոկայանին տեղեկացրել է «խաղաղ համայնքի» կամավորներից մեկը:
Աղբյուրը հիշեցնում է, որ գերմանական Friedensdorf International բարեգործական կազմակերպությունը օրեր առաջ 2 տոննա սննդամթերք է ուղարկել Հայաստան և Արցախ:

















































