Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 6-րդ խաղափուլը
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 6-րդ խաղափուլը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Առաջնությունների ավարտին մնացել է 3 խաղափուլ:
Տղամարդկանց առաջնությունում այսօր հաղթանակ են տարել Արամ Հակոբյանը, Մանուէլ Պետրոսյանը և Սարգիս Սարգսյանը: Արթուր Դավթյան-Տիգրան Հարությունյան և Կարեն Գրիգորյան-Զավեն Անդրիասյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: 6-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Արթուր Դավթյանը, Զավեն Անդրիասյանը և Մանուէլ Պետրոսյանը, ովքեր ունեն 4 միավոր:
Կանանց առաջնությունում այսօր հաղթանակ են տարել Սոնա Կրկյաշարյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, Նվարդ Հայրապետյանը և Աստղիկ Հակոբյանը: 6-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է Աստղիկ Հակոբյանը, որն ունի 5 միավոր: Անահիտ Մկրտչյանը ունի 4.5 միավոր, իսկ Սոնա Կրկյաշարյանը և Աննա Խաչատրյանը՝ 4 միավոր:
7-րդ խաղափուլը կմեկնարկի վաղը՝ ժամը 15:00-ին:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը