Հենրիխ Մխիթարյանը շատ է համապատասխանում «Ինտերի» խաղային սխեմային
Միլանյան «Ինտերը» շարունակում է փնտրել հարձակողական ոճի կիսապաշտպան։ Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպլետին ցանկանում է հրավիրել ստեղծագործ փլեյմեյքերի, որը կկարողանար գոլային փոխանցումներ մատակարարել արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին։
Sport Mediaset-ի համաձայն՝ «Ինտերը» հետեւում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին եւ հույս ունի Հայաստանի հավաքականի ավագին ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Աղբյուրը կարծում է, որ 28-ամյա Մխիթարյանը շատ է համապատասխանում «Ինտերի» խաղային սխեմային։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառում, որ Մխիթարյանը ցանկանում է հանդիպել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ եւ քննարկել իր ապագայի հարցն անգլիական ակումբում։ Հենրիխը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 7 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Գերմանական ու բրիտանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ հայ ֆուտբոլիստին ցանկանում է վերադարձնել Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում նա խաղացել է 2013-2016-ը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...