Ռուսաստանի օլիմպիական թիմերը որոշել են մասնակցել Օլիմպիական խաղերին
Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ժողովը, որում քննարկվել է Ռուսաստանի մարզիկների մասնակցության հարցը Հարավային Կորեայի Փենչհան քաղաքում 2018 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին:
Միաձայն որոշվել է, որ ռուս մարզիկները պետք է մասնակցեն Օլիմպիական խաղերին: Մասնակցության որոշումը մարզիկները կկայացնեն ինքնուրույն, հաղորդում է «ТАСС»-ը:
Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն Գործադիր կոմիտեի որոշմամբ, որակազրկել է Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին՝ զրկելով Ռուսաստանի պատվիրակությանը 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:
ՄՕԿ-ի որոշման հիմքում Համաշխարհային հակադոպինգային գործակալության իրազեկիչ, Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովի վկայություններն են, պրոֆեսոր Մաքլարենի զեկույցը եւ պրոֆեսոր Շամպոդի ուսումնասիրությունները: Դրանց համաձայն Ռուսաստանը ունեցել է դոպինգի կիրառման պետական ծրագիր:
Օլիմպիական ուղեգիր նվաճած եւ դոպինգի հետ առնչություն չունեցած ռուսաստանցի մարզիկներին թույլ կտրվի մասնակցել չեզոք դրոշի տակ: Ռուսաստանցի մարզիկները կկոչվեն «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»: Պարգեւատրության ժամանակ Ռուսաստանի հիմնի փոխարեն կհնչի օլիմպիական հիմնը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...