Ժամանակակից ամենագնացներ ու հրշեջ-փրկարարական մեքենաներ՝ Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներին (տեսանյութ)
Քաղաքացու անվտանգության ապահովումը պահանջում է շարունակական ներդրումներ և ժամանակակից լուծումներ: Այդ համատեքստում Ներքին գործերի նախարարության ենթակա ծառայություններում պարբերաբար իրականացվում է տեխնիկական վերազինում: Նոր սերնդի ամենագնացներով և հրշեջ-փրկարարական մեքենաներով է համալրվել Փրկարար ծառայությունը: Ծառայության կարիքների համար ձեռք բերված 8 հրշեջ-փրկարարական և կենցաղային կանչերի սպասարկման համար նախատեսված 10 տրանսպորտային միջոցներն արդեն տրամադրվել են տարածքային ստորաբաժանումներին:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ամենագնացներն ու հրշեջ-փրկարարական մեքենաները հնարավորություն կտան առավել արագ և օպերատիվ արձագանքել ահազանգերին։
«Ներկայացված են եղել ներդրումային երեք ծրագիր, որոնցից առաջինի շրջանակում 2025 թվականին, երկու փուլով, ձեռք են բերվել հրշեջ-փրկարարական և արագ արձագանքման մեքենաներ։ Պետական բյուջեի միջոցներից շուրջ 640 միլիոն դրամի չափով գնում է կատարվել։
Սա Փրկարար ծառայության հերթական կարևոր ձեռքբերումն է։ Փրկարարական ուժերի վարչության կողմից կկազմակերպվեն համապատասխան դասընթացներ վարորդների և անձնակազմի համար, որոնց ավարտից հետո միայն ձեռք բերված մեքենաները կդրվեն մարտական հաշվարկի»,– նշում է Տիգրան Պետրոսյանը։
Ամենագնացները բազմաֆունկցիոնալ են՝ հագեցած հրշեջ-սյունակով հիդրանտին միանալու հնարավորությամբ, ինչը թույլ է տալիս ոչ միայն արդյունավետ սպասարկել կենցաղային կանչերը, այլև իրականացնել մեծածավալ հրդեհաշիջման աշխատանքներ, այդ թվում՝ դժվարանցանելի վայրերում։
«Մեքենաներն ունեն 3500 լիտր ջրի և 1500 լիտր փրփրահեղուկի տարողություն։ Անհրաժեշտ արձագանքման համար համալրված են համապատասխան գույք-սարքավորումներով։ Իսկ արագ արձագանքման մեքենաները համալրված են 250 լիտր ջրի և 25 լիտր փրփրահեղուկի տարողությամբ»,-ներկայացնում է հրշեջ-փրկարարական պատրաստության բաժնի պետ Գարեգին Սաֆարյանը:
Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան տեխնիկական սպառազինությունը հնարավորություն կտա բարելավել մատուցվող ծառայությունների որակն ու օպերատիվությունը։
Տեխնիկական բազայի արդիականացման ու անձնակազմի կարողությունների զարգացման ուղղությամբ Ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող միջոցառումները շարունակական են:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը