Միայն այս տարվա նոյեմբերին ՀՀ-ի պետական պարտքն ավելացել է 108 մլն դոլարով
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի պետական պարտքը միայն այս տարվա նոյեմբեր ամսին ավելացել է 108 միլիոն դոլարով և կազմում է 6 միլիարդ 404 միլիոն 700 հազար դոլար: «Ժողովուրդ» օրաթերթն այս մասին տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հայաստանի պետական պարտքից 5 միլիարդ 115 միլիոն դոլարը արտաքին պարտք է: Նշված գումարից 62 միլիոն 700 հազարն ավելացել է նոյեմբերին: Հայաստանի ներքին պարտքը կազմում է 1 միլիարդ 289 միլիոն դոլար: Այս գումարից 45 միլիոն 400 հազարը գոյացել է նոյեմբերի ընթացքում տեղաբաշխված պետական պարտատոմսերի իրացման հաշվին: Ի դեպ, շաբաթ օրը Սերժ Սարգսյանն իր ելույթում խոստացել է, որ 2040 թվականին մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը կկազմի 10 հազար դոլար: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ամեն մի բնակիչ 2040 թվականին տարեկան կվաստակի միջինը 10 հազար դոլար: Իրականում Սերժ Սարգսյանի խոստումը ավելի շուտ կարող է իրագործվել, բայց մեկ շնչին բաժին հասնող պարտքի մասով: Եթե հավատանք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներին, ըստ որոնց՝ ՀՀ մշտական բնակչությունը 2 մլն 979 հազար 600 հոգի է, ապա ստացվում է, որ Հայաստանի ամեն մի բնակիչ արդեն իսկ պարտք է 2 հազար 150 դոլար՝ ինքն էլ այդ մասին տեղյակ չլինելով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրվ...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պրահայի «Սպարտան» արդեն Հայաստանում է
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Որոնք են Տավուշի 4 գյուղերը, որոնք ըստ ձեր գործընկերների տրվել են Ադրբեջանին. Տարոն Չախոյան
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»