Ռուսաստանը հարվածել է Խարկովի մոտակայքում գտնվող փոստային տերմինալին. չորս մարդ է զոհվել
Ռուս զինվորականները հունվարի 13-ի գիշերը հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համակցված հարված են հասցրել Խարկովի արվարձանում գտնվող «Նովա պոչտա» տերմինալին: Զոհվել է չորս մարդ, ևս վեցը ստացել են տարբեր աստիճանի ծանրության վիրավորումներ, հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը:
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ հարձակման հետևանքով ավերվել են շինություններ և մոտ 500 քառակուսի մետր տարածքում հրդեհ է բռնկվել: Ընդհանուր առմամբ փրկվել է 30 մարդ, որոնցից երկուսին դուրս են բերել փլատակների տակից:
«Այժմ շարունակվում են վթարափրկարարական աշխատանքները և հրդեհաշիջումը։ Դեպքի վայրում, թշնամու մշտական գնդակոծությունների վտանգի ներքո, աշխատում են ԱԻՊԾ ստորաբաժանումները»,- նշել են ծառայությունում։ Խարկովի մարզային դատախազության հրապարակած տեսանյութում երևում են լոգիստիկ կենտրոնի կոնստրուկցիաների մասշտաբային ավերածությունները և կրակից ոչնչացված բեռնատար ավտոմեքենաները։ Գերատեսչության ներկայացուցիչ Դմիտրի Յացիչենկոն պատմել է, որ ռուս զինվորականները փոստային տերմինալի վրա հարձակման ժամանակ կիրառել են «կրկնակի հարվածի» մարտավարությունը, սկզբում դրա ուղղությամբ արձակել են բալիստիկ հրթիռ, իսկ այնուհետև՝ կամիկաձե-անօդաչուներ։
Բացի այդ, անցած գիշեր ռուս զինվորականները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Խարկովի վրա: ԱԹՍ-ներից մեկը հարվածել է քաղաքի Շևչենկովսկի թաղամասում գտնվող մանկական առողջարանին: Դեպքի վայրում հրդեհ է բռնկվել, հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը: Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան: Դրանից առաջ Ուկրաինայի մարզերի մեծ մասում օդային տագնապ էր հայտարարվել՝ Ռուսաստանի տարածքից բալիստիկ հրթիռների և հարվածային անօդաչուների արձակման պատճառով:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը