Մանչեսթերյան դերբիից հետո բախումը տեղի է ունեցել Իբրահիմովիչի պատճառով
«Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների ու մարզիչների միջեւ «Օլդ Տրաֆորդի» հանդերձարանում տեղի ունեցած բախումը սկսվել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչ պատճառով:
Marca-ի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները հաղթանակը տոնելիս ծաղրել են «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա ֆուտբոլիստին, ինչից հետո կրքերը բորբոքվել են:
«Իբրա, դու շատ ես խոսում, բայց քիչ ես շարժվում»,- ասել են «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները:
Հիշեցնենք, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հետաքննություն է սկսել այդ միջադեպի վերաբերյալ:
Ավելի վաղ նշվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 1:2 հաշվով պարտությունից հետո հանդերձարանում վիճաբանություն էր ունեցել «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի դարպասապահ Էդերսոնի հետ: Դրանից հետո ֆուտբոլիստների եւ մարզիչների մասնակցությամբ բախում է եղել: Նշվում է, որ զանգվածային բախմանը մասնակցել է 20 մարդ: «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ջրի շշով հարվածել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչներից Միկել Արտետային, որը ճակատի վնասվածք է ստացել:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...