Մոհամեդ Սալահը՝ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ
Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը բրիտանական BBC-ի վարկածով ճանաչվել է Աֆրիկայի՝ 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Քվեարկության արդյունքում Եգիպտոսի հավաքականի առաջատարն առաջ է անցել Պյեր-Էմերիկ Օբամեյանգից (Գաբոն, «Բորուսիա Դ.»), Նաբի Կեյտայից (Գանա, «Լայպցիգ»), Սադիո Մանեից (Սենեգալ, «Լիվերպուլ») եւ Վիկտոր Մոզեսից (Նիգերիա, «Չելսի»):
Մոհամեդ Սալահն այս տարվա ամռանը իտալական «Ռոմայից» էր տեղափոխվել «Լիվերպուլ», որը 42 միլիոն եվրո է վճարել նրա համար: Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 19 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաեւ Եգիպտոսի հավաքականին օգնել էր նվաճել Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ի ուղեգիր:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...