Մանչեսթեր Սիթին նոր ֆուտբոլիստ ունի
Գանացի հարձակվող Անտուան Սեմենյոն «Բորնմութից» տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»: Այս մասին հայտնում է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը։
Կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ տրանսֆերի արժեքը, ներառյալ հավելավճարները, կազմելու է 64 միլիոն ֆունտ ստերլինգ: «Բորնմութի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում հաստատել է, որ սա ակումբի պատմության մեջ ֆուտբոլիստի ամենաթանկ վաճառքն է:
26-ամյա Սեմենյոն «Բորնմութի» կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 110 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 32 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում գանացին հանդես է եկել նաև «Բրիսթոլ Սիթիում», «Նյուփորտ Քաունթիում» և «Սանդերլենդում»:
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Սիթին» վաստակած 43 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան