Հայտնաբերվել է 366 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Դեկտեմբերի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4302 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 118 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 166 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 233, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 349, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 13, վարելու ընթացքում ծխելու՝ 341, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 230, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 45 և 1618 այլ իրավախախտում։ 121 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 165-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 40-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 68-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 238-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 50 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12029 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 257 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 200 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 337, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 5 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 62, չամրակապված վարելու՝ 2681, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 121, վարելու ընթացքում ծխելու՝ 312, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 415, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 35, արագության գերազանցման՝ 1736 և 3882 այլ իրավախախտում։ 371 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 599-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 730-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 54 բեռնատար, 135-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 609-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 115 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 40 անձ։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում