Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել կարատեի աշխարհի առաջնությունում անկախ Հայաստանի առաջին բրոնզե մեդալը նվաճած Սուրեն Հարությունյանը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Սուրեն Հարությունյանը ստացել է 2341 ձայն՝ 46,4 տոկոս: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արսեն Հարությունյանը՝ 1392 ձայն՝ 27,6 տոկոս, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Էլինա Ավանեսյանը՝ 475 ձայն՝ 9,4 տոկոս:
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվել է առցանց հարթակում. քվեարկությանը մասնակցել է 5040 օգտատեր: Քվեարկությունն ավարտվել է դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ին: Ընդ որում՝ յուրաքանչյուր օգտատեր քվեարկությանը կարողացել է մասնակցել մեկ անգամ:
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարել է 12 մարզիկ: Այս անվանակարգի հաղթողը կպարգևատրվի հուշանվերով և հավաստագրով:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը