Մոուրինյուն «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո շշով հարվածել է Էդերսոնի գլխին
Երեկ տեղի ունեցած մանչեսթերյան դերբիից հետո լուրջ կոնֆլիկտ է եղել երկու թիմերի միջև: Այս մասին հայտնում են անգլիական լրատվամիջոցները:
«Telegraph»-ը գրում է, որ դերբիից հետո «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները բուռն կերպով են տոնել իրենց հաղթանակը: Այս ամենը դուր չի եկել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, ով մոտեցել է մրցակցի հանդերձարանին և դժգոհություն է հայտնել հնչած բարձր երաժշտության համար:
Պորտուգալացի մարզչին ի պատասխան, «քաղաքայինների» դարպասապահ Էդերսոնը լեզվակռվի է բռնկվել «յուրահատուկի» հետ: Կրքերն այնքան են բորբոքվել, որ Մոուրինյուն ջրով լի շշով հարվածել է բրազիլացի դարպասապահի գլխին: Վեճը հաջողվել է կանգնեցնել միայն անվտանգության աշխատակիցների միջամտության շնորհիվ:
Նշվում է, որ վիճաբանության մեջ ակտիվ է եղել նաև «կարմիր սատանաների» հարձակվող Ռոմելու Լուկակուն: Կռիվն այն աստիճան է հասել, որ «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի օգնականներից մեկի՝ Միկել Արտետայի հոնքը պատրվել է:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...