Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Սպորտ

Ամփոփվել է Դպրոցականների վոլեյբոլի լիգան. 1-ին տեղում Երևանի թիվ 177 հիմնական դպրոցն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը հետևել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ մրցումներին:

Վոլեյբոլի լիգան անցկացվել է 3 փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ, երկու տարիքային խմբերի՝ 6-7-րդ և 8-9-րդ դասարանների դպրոցականների միջև:

Ամփոփելով եզրափակիչ մրցումների արդյունքները՝ հայտնի են մրցանակակիր թիմերը.

1-ին տարիքային խումբ՝

1-ին տեղ՝ Երևանի թիվ 177 հիմնական դպրոց,

2-րդ տեղ՝ Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոց,

3-րդ տեղ՝ Գեղարքունիքի մարզի Լուսակունքի միջնակարգ դպրոց:

2-րդ տարիքային խումբ՝

1-ին տեղ՝ Երևանի թիվ 177 հիմնական դպրոց,

2-րդ տեղ՝ Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոց,

3-րդ տեղ՝ Արմավիրի մարզի Արազափի միջնակարգ դպրոց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հաղթողներին և նշել. «Մենք այսօր հասել ենք այն կետին, որ ի սկզբանե գաղափարապես պատկերացնում էինք: Դպրոցականների շրջանում անցկացված բոլոր մրցաշարերը ցույց են տալիս, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում և վստահորեն զարգացնելու ենք այն՝ դարձնելով շարունակական»: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու գույքով տրամադրումը դպրոցների համար կապահովեն մրցաշարերին մասնակցելու հավասար հնարավորություն՝ խթանելով առողջ ապրելակերպի ձևավորումը դպրոցական տարիքից:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ դպրոցականների բարձր ներգրավվածությունը խաղերին հավաստում է՝ լիգայի անցկացման նպատակն արդարացված է.

«Հաղթանակի պատվանդանին հասնելու համար դպրոցական թիմերն ամբողջ տարվա ընթացքում պետք է հետևողական ջանք դնեն և լրջորեն վերաբերվեն «Ֆիզկուլտուրա» առարկային, առողջ ապրելակերպին՝ այն դարձնելով իրենց առօրյա կյանքի կանոնը։ Հուսով եմ՝ այսօրվա հաղթանակած թիմերը օրինակ են ծառայելու բազմաթիվ դպրոցականների համար: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր ուսուցիչներին, որոնց հետևողական աշխատանքի արդյունքում է, որ երեխաները նվաճումներ են ունենում»։

Որպես դպրոցական սպորտային տարվա ամփոփում՝ նա նշել է, որ «Վարչապետի գավաթ»խորագրի ներքո անցկացվող լողի, սեղանի թենիսի, վազքի, հեծանիվի, բասկետբոլի մրցաշարերին մասնակցել է ավելի քան 29000 աշակերտ:

«Այս բազմազանությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուրն իր նախասիրության համեմատ կարող է այս մեծ գործընթացի մասնիկը դառնալ: Հուսով եմ, որ հաջորդ տարի էլի առիթներ կունենանք միմյանց տեսնելու այս հարթակներում՝ էլ ավելի մեծ մասնակցությամբ ու ոգևորությամբ»,- ասել է նախարարը և շնորհավորել թիմերին հաղթանակի առիթով:

Վոլեյբոլի լիգայի մրցանակային տեղեր գրաված յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի 9 անդամները և ֆիզկուլտուրայի ուսուցիչը պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով:

Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվում է 4 մլն ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,5 մլն ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1,5 մլն ՀՀ դրամով: Պարգևատրվում են նաև դպրոցի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ:

Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում պարգևատրվում են դրամական մրցանակներով․ 1-ին տեղ՝ 9 աշակերտ՝ 150 հազարական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 9 աշակերտ՝ 100 հազարական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 9 աշակերտ՝ 75 հազարական դրամ:

Խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ համագործակցելով Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ։