Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«NVIDIA»-Ի փոխնախագահը միացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի կորպորացիայի խորհրդին Հայաստանում նոյեմբերին գնաճը նվազել է 0․6 տոկոսով ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Եգիպտոսում TUMO կենտրոնի ստեղծման հնարավորությունը «Նոր-Ագրո»-ի կաթնամթերքի աչտադրության արտադրական գործունեությունը կասցեվել է Դեկտեմբերի 24-ից Պարոնյան փողոցում կկատարվի երթևեկության փոփոխություն Ռուսաստանում բանկերը գումարների փոխանցման ժամանակ սկսել են պարզել ազգակցական կապը «Mercedes-Benz»-ի գլխավոր դիզայները լքում է ընկերությունը մոտ 30 տարի աշխատելուց հետո 120 տարվա մեջ առաջին անգամ․ Էմերին պատմական ռեկորդ է գրանցել Ասթոն Վիլայում Ստամբուլում եւ Անկարայում զգուշացրել են մարդաշատ վայրերում հնարավոր ահաբեկչությունների մասին Հայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքները Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները ԱՄՆ-ում մասնակցել են «Թրամփի ուղի» նախագծի քննարկմանը

«NVIDIA»-Ի փոխնախագահը միացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի կորպորացիայի խորհրդինԳյումրիում գնացքի գծերի վրա հայտնաբերվել է 71-ամյա կնոջ մարմինՀայաստանում նոյեմբերին գնաճը նվազել է 0․6 տոկոսովՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչներըԳևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Եգիպտոսում TUMO կենտրոնի ստեղծման հնարավորությունըՏեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համարԱրևմտյան երկրները պատրաստվում են Ռուսաստանի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՀայտնաբերվել է 404 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Ինչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. Hetq.amԶելենսկին խոսել է Ռուսաստանի և Չինաստանի դեմ պատժամիջոցների նախապատրաստման մասինԴանիան մեկնաբանել է Թրամփի կողմից Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպանորդի նշանակումըՓաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք ներկայում էլ ընթացքի մեջ ենԵվրոպայում միջուկային զենքը կարող է հայտնվել ԱՄՆ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված մարդկանց ձեռքում. ՎենսՄադոննան հիացրել է երկրպագուներին իր երիտասարդ տեսքով՝ առանց դիմահարդարմանԻնդոնեզիայում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 1100-ը«Նոր-Ագրո»-ի կաթնամթերքի աչտադրության արտադրական գործունեությունը կասցեվել էԴոնալդ Թրամփը ցնցել է հանրությանը Մելանիայի ներքնազգեստների մասին բացահայտումներովԻնչպես քնել տասը րոպեումԵվրոպայում խոշորագույն հանքավայրի մշակումը կանգնել է հազվագյուտ բզեզների պատճառովԳանձեր հատակի տակ. զույգը խոհանոցի վերանորոգման ժամանակ հայտնաբերել է 17-րդ դարի մետաղադրամներԱրման Ծառուկյանը չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ուներ, բայց հրաժարվել է մենամարտից․ ԹոփուրիաԳիտնականները պարզել են, որ Երկրի վրա եղանակները համաժամեցված չենԴեկտեմբերի 24-ից Պարոնյան փողոցում կկատարվի երթևեկության փոփոխությունՌուսաստանում բանկերը գումարների փոխանցման ժամանակ սկսել են պարզել ազգակցական կապըԻսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվողին Իրանը մահապատժի է ենթարկել Ֆերմերի վարած դաշտում հայտնաբերվել է 600-ամյա միջնադարյան կնիք՝ սրբի պատկերովՄբապե․ Ուրախ եմ՝ ծննդյանս օրը կրկնել Ռոնալդուի ռեկորդըՅուրաքանչյուր ելույթ և յուրաքանչյուր փորձառություն ինձ դարձրել են ավելի ուժեղ ու վստահ. Ալբերտ ԱրմենակյանՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ հեռարձակման ընկերության ֆինանսական դժվարությունների պատճառներով. France Télévisions«Mercedes-Benz»-ի գլխավոր դիզայները լքում է ընկերությունը մոտ 30 տարի աշխատելուց հետոՀամայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտելՊուտինն ԱՊՀ ղեկավարների համար շրջագայություն է կազմակերպել ԷրմիտաժումԵվրոպան և Աֆրիկան մինչև 2040 թվականը կարող են կապվել ստորջրյա եզակի թունելով120 տարվա մեջ առաջին անգամ․ Էմերին պատմական ռեկորդ է գրանցել Ասթոն ՎիլայումԹուրքիայում 12 տարեկան աշակերտը հրազենով կրակել է դպրոցի տնօրենի վրաՉինաստանում շահագործման է հանձնվել մեթանոլով աշխատող աշխարհում առաջին նավթային սուպերլցանավըՃապոնիայում վերագործարկման է պատրաստվում աշխարհի խոշորագույն ատոմակայանըԶեղծարարներն արհեստական ​​բանականություն են օգտագործում արվեստի գործերի իսկությունը «հաստատելու» համար․ FTՍտամբուլում եւ Անկարայում զգուշացրել են մարդաշատ վայրերում հնարավոր ահաբեկչությունների մասինՀայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքներըՌԴ-ի կողմից ԽՍՀՄ ազդեցության ոլորտները ենթադրաբար վերականգնելու ցանկության մասին տեղեկատվությունը սխալ է․ ՊեսկովՀայաստանի և Ադրբեջանի դեսպանները ԱՄՆ-ում մասնակցել են «Թրամփի ուղի» նախագծի քննարկմանըՊետդեպարտամենտը հերքել է Գազայի վերականգնման համար ԱՄՆ-ի կողմից 60 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու մասին լուրերըԱԷՄԳ-ն կարծում է, որ բարձր հարստացված ուրանի մեծ մասը մնում է ԻրանումՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՔամիներին դիմակայելու համար Երևանից դուրս անտառային շերտեր կհիմնվեն. ԲեգոյանՈվ այգում մի ծիրանի ծառ ունի, իրեն կանաչապատման մասնագետ է համարում. Բեգոյանը՝ Երևանում տնկվող ծառերի մասինՎրաստանը նշանակալի դեր ունի Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործում. Կոբախիձե«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ը 50 մլն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար. «Հայաստան» համահայկական հիմնադրամՎաղը կվառվեն Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը
Հայաստան

Սարգսյան․ Բավական է, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել

Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե եթե որևէ մեկը առավոտից երեկո պատրաստ չէ աշխատելու, «ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու և իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում»:

«Ինչպե՞ս է ստացվում, որ գնում ենք համայնքներ, գյուղեր և տեսնում ենք, որ նույն աշխատուժը ունեցող տարբեր ընտանիքներ տարբեր սոցիալական վիճակ ունեն: Նայում ես՝ օրինակ, այս տանն էլ կա մի տղամարդ, երկու հասուն երեխա, մյուս տանն էլ, այդ համայնքում կարծես հողը գրեթե նույնն է, ոռոգման վիճակը նույնն է, նույն կարկուտն է գալիս, չգիտեմ, նույն չորային եղանակներն են լինում, բայց մեկը ապրում է շատ լավ տան մեջ, իսկ մյուսի վիճակը ուղղակի խղճահարություն է հարուցում: Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել: Արդեն բավական է, հասկանում եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել: Մարդ եթե ուզում է լավ ապրել` պետք է աշխատի: Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու և իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Դիմելով համայնքապետերին՝ Սարգսյանն ասել է․ - «Պետք չէ, որպեսզի մենք, այսպես ասած, լավություն անենք մարդկանց՝ ի հաշիվ մեր զարգացման: Ես շատ լավ հասկանում եմ, որ համայնքապետները մտածում են, որ վաղը, մյուս օրը ընտրություն է լինելու, չգիտեմ, որոշակի խնդիրներ և այլն: Հավատացեք, երբ մենք թուլություն ենք ցուցաբերում և, այսպես ասած, երկուսին լավություն ենք անում, չենք ուզում իրեն պարտադրել, որ իր հարկերը վճարի, ամեն ինչից բացի, դա հենց բացասաբար է անդրադառնում ընտրությունների վրա, որովհետև մնացածներն էլ տեսնում են, որ անարդարություն կա: Այդ մնացածներն էլ ընդհակառակը՝ դեմ են քվեարկում և ոչ թե կողմ»:

Նախագահն ընդգծել է․ - «Ամուր տեղական ինքնակառավարումը և անկախ դատական իշխանությունը, թերևս, ամենակարևոր քննություններն են, որ մենք հանձնում ենք՝ որպես պետականություն կերտող ժողովուրդ: Հենց այդ քննությունները հաջողությամբ հանձնելուց է կախված մեր երկրի ապագան:

Մենք կարող ենք և պարտավոր ենք միասին ու պատվով հանձնել այս քննությունը, բայց որպեսզի կարողանանք դա անել, ուղղակի պարտավոր ենք փոխել մեր վերաբերմունքը մեր պարտականությունների նկատմամբ: Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է:

Մենք կարո՞ղ ենք պայմանավորվել, որ եթե այդպիսի երևույթներ լինեն, որևէ մեկը հանիրավի ուրիշին չի մեղադրելու: Եթե նույնիսկ դուք չասեք այո, ապա ես ասում եմ հետևյալը` եթե այս նոր խոշորացված համայնքներում, իհարկե, մնացածներում ևս, այդպիսի դեպքեր հայտնաբերվեն, թող որևէ մեկը ներողամտություն չհայցի, չսպասի, որ իրեն ներելու են, հատկապես, որ արդեն ես տեղեկացել եմ պարոն Լոքյանից, թե ինչպիսի հնարավորություններ կան աշխատավարձի հետ կապված:

Ես միայն ուրախ կլինեմ, որ համայնքապետների աշխատավարձը լինի բավականաչափ բարձր, բայց այդ հնարավորությունը պետք է լինի օրենքի սահմաններում և ոչ թե ասենք` ես 200 հազար դրամի համար առավոտից երեկո հո քարշ չե՞մ գալու այս գյուղով, այս համայնքով՝ իրենց նոքարը լինելով: Ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի: Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում: Նորից եմ կրկնում` մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար և այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլևս հանդուրժել: Երևի առաջին անգամ եք ինձնից լսում այսպիսի խոսքեր, բայց իմ մոտեցումը միշտ այդպիսին է եղել: Մենք արդեն հասունացել ենք և պետք է գիտակցենք մեր պատասխանատվությունը մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի համար»:

Անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, Սարգսյանը նշել է․ - «Ցավոք, տեղական մակարդակի ընտրությունները չեն արժանանում այն ուշադրությանը, որին հիրավի արժանի են: Գուցե այն պատճառով, որ այստեղ խնդիրները կոնկրետ են, իսկ այդ կոնկրետության, հստակ գործի տակ քչերն են ցանկանում մտնել: Միգուցե, նաև այն պատճառով, որ հայաստանյան քաղաքական ուժերը թույլ են ներկայացված համայնքային մակարդակում և համարում են, որ այդ ընտրությունները երկրորդական են, սակայն քաղաքականությունն առաջին հերթին հենց տեղական մակարդակում է:

Այսօր, նախկին 465 համայնքների փոխարեն, արդեն ունենք 52 խոշորացված համայնք: Բազմաթիվ համայնքներում խոշորացման արդյունքում ձևավորվել է առավել մրցակցային ավագանի, նիստերը դարձել են ավելի շահագրգիռ և թիրախային»:

Նախագահը հիշեցրել է մինչև 2040 թվականը ժողովրդագրական և տնտեսական զարգացման թիրախների մասին․ - «Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի: Դա ենթադրում է նոր որակի ենթակառուցվածքներ և համայնքային ինստիտուտներ, ինչպես նաև ֆինանսավորման այլընտրանքային և նորարարական մոտեցումներ:

Մեկ շնչին ընկնող իմ նշած ցուցանիշին հասնելու համար մեկ աղբյուրից ներդումները լինելու են սահմանափակ: Պետք է ներդնել տարբեր հավաքական ներդրումային սխեմաներ, որոնց համար մենք մշակում ենք միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան օրենսդրական դաշտ: Պետք է ստեղծենք ներդրումային նոր ֆոնդեր, հնարավորություններ ստեղծենք անշարժ գույքի, սոցիալական և կանաչ պարտատոմսերի թողարկման համար»:

Ընդգծելով, որ երկարաժամկետ հատվածում հաջողության են հասնում այն ծրագրերը, որոնք համայնքները կապում են գլոբալ արժեշղթաներ հետ՝ նախագահը բերել է Եվրասիական տնտեսական միությանում Հայաստանի գործունեության օրինակը․ - «Արտադրվող ապրանքները կամ մատուցվող ծառայությունները, դառնալով միջազգային շուկաների մաս, գործնականում ապահովում են անվերջ պահանջարկ։ Իրականացվող ծրագրերի շահառուների շրջանակը կարելի է էապես ընդլայնել համայնքներում քաղաքաշինական նորմերի, անշարժ գույքի կառուցապատման կանոնների ու կառավարման բարելավման շնորհիվ: Եթե մի քանի բառով ավելի հասկանալի ասելու լինեմ, ապա պետք է հստակ օրինակ բերեմ վերջին 2-3 տարիների մեր գործունեությունը` կապված Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ: Հիմա չկա Հայաստանում որևէ ապրանք արտադրող, որը շատ թե քիչ մրցունակ է և խնդիրներ ունի այդ ապրանքն իրացնելու հարցում: Իհարկե, եթե մենք ունենք հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսություններ, որոնք արտադրում են քիչ քանակությամբ և ոչ որակյալ արտադրանք, ապա դա որոշակի դժվարություններ իրենից ներկայացնում է, բայց հարցրեք՝ որևէ խոշոր արտադրող ունի՞ խնդիր իրացման հետ: Չկա նման դեպք: Մենք այդ մեծ արժեշղթայի մի մասն ենք դարձել. մենք դարձել ենք 170 միլիոնանոց շուկայի մաս, և այս հնարավորություններից մենք պետք է օգտվենք: Ես կարծում եմ, որ տեսանելի ապագայում ունենալու ենք նաև մի ձեռնարկություն, որը պետք է փորձի միավորել այդ մանր գյուղացիական տնտեսությունների հնարավորությունները՝ նախօրոք պայմանավորվելով ու նրանցից գնելով նրանց արտադրանքն ու ընդհանուր բրենդի տակ արտահանելու դեպի այլ շուկաներ:

Համայնքների կարողությունների զարգացումը հնարավոր է միայն համագործակցային և նպատակային աշխատանքի պարագայում: Այո, պետք է ձգտել, երազել, մշակել ծրագրեր և իրականացնել:

Սակայն տեսնենք, թե ինչպիսին է իրականությունը: Վարչապետը հանդես է եկել կոչով, որպեսզի համայնքները զարգացման ծրագրեր ներկայացնեն: Շատ ողջունելի և բոլորիս համար անհրաժեշտ առաջարկություն է, բայց ներկայացվեցին ընդհանուր թվով 180 ծրագրեր, որոնցից միայն 108-ը հասան քննարկման փուլ: Դրանցից 58-ն են արժանացել կառավարության հավանության, բայց հետագայում ներկայացնողները հրաժարվել են իրենց իսկ մշակած 44 ծրագրերից: Սա ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ կառավարությունը ձեզ հնարավորություն է տվել աշխատելու, օժանդակություն ստանալու, բայց պայմանով, որպեսզի դուք ունենաք ծրագրեր, որպեսզի ձեր համայնքները կարողանան օգտվել ծրագրեր կազմելու և իրականացնելու ձեր ունակություններից: Բայց արդյունքում ի՞նչ դարձավ` այդքան խոսեցինք, այդքան աշխատեցիք և ընդամենը 14 ծրագիր: Համաձայնեք, որ դա առաջին հերթին ձեր մեղքն է և ոչ կառավարության: Պետք է այս հարցերին ուշադրություն դարձնել:

Ակնկալում եմ, որ ելույթների ընթացքում նաև այս իրողության մասին պետք է խոսել՝ հասկանանք, տեսնենք, թե պատճառն ինչ է: Մեզ օդի պես անհրաժեշտ են հաջողված պատմություններ: Հասկանու՞մ եք, դրանք շատ լավ օրինակներ են: Եթե մենք ամեն մարզում ունենանք 5, 7, 10 հաջողված ծրագրեր, հավատացեք, որ հաջորդ տարի, դրանից հետո մյուս տարի կրկնապատկվելու, եռապատկվելու են»։