Պուտինն ԱՊՀ ղեկավարների համար շրջագայություն է կազմակերպել Էրմիտաժում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարների համար Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանում շրջագայություն է կազմակերպել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Թանգարանում շրջել են Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային երկօրյա այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ դեկտեմբերի 21-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 22-ին կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախատեսված է առանձին հանդիպում ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը