ԱԷՄԳ-ն կարծում է, որ բարձր հարստացված ուրանի մեծ մասը մնում է Իրանում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կարծում է, որ Իրանի բարձր հարստացված ուրանի մեծ մասը մնում է երկրում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Բնականաբար, մենք տեղեկատվության լուրջ դեֆիցիտ ունենք, ինչը չտարածման տեսանկյունից չափազանց բացասական է, քանի որ նույնիսկ եթե այդ օբյեկտները լրջորեն վնասվել են, կա հստակ պատկերացում, որ Իրանի տրամադրության տակ եղած բարձր հարստացված ուրանի մեծ մասը դեռևս գտնվում է երկրում։ Իսկ դա չափազանց կարևոր է չտարածման տեսանկյունից», — ասել է նա։
Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել էին, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը հանգեցրել է Իրանի միջուկային օբյեկտների ամբողջական ոչնչացմանը և այդ ոլորտում նրա կարողությունների զգալի հետընթացին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը