Հայտնի է 2025 թվականի ՖԻՖԱ-ի տղամարդկանց խորհրդանշական հավաքականի կազմը
Հայտնի է 2025 թվականի ՖԻՖԱ-ի տղամարդկանց խորհրդանշական հավաքականի կազմը, որտեղ գերիշխող դիրք ունեն ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստները։
Լավագույնների ցանկում ընդգրկվել են ՊՍԺ-ի 6 խաղացողներ, ովքեր առանցքային դեր են ունեցել ակումբի՝ Չեմպիոնների լիգայում հաղթելու և Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ դուրս գալու գործում։ Նրանց թվում են դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման (ով արդեն տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»), պաշտպաններ Աշրաֆ Հակիմին, Վիլիան Պաչոն, Նունո Մենդեշը, կիսապաշտպան Վիտինյան և հարձակվող Ուսման Դեմբելեն։
Աստղային կազմում տեղ են գտել նաև Քոուլ Փալմերը և իսպանացի 18-ամյա հրաշամանուկ Լամին Յամալը։
ՖԻՖԱ-ի 2025 թ․ խորհրդանշական հավաքականը
- Դարպասապահ՝ Ջանլուիջի Դոնարումա (Իտալիա)
- Պաշտպաններ՝ Աշրաֆ Հակիմի (Մարոկկո), Վիլիան Պաչո (Էկվադոր), Վիրջիլ վան Դեյկ (Նիդերլանդներ), Նունո Մենդեշ (Պորտուգալիա)
- Կիսապաշտպաններ՝ Քոուլ Փալմեր (Անգլիա), Վիտինյա (Պորտուգալիա), Պեդրի (Իսպանիա), Ջուդ Բելինգհեմ (Անգլիա)
- Հարձակվողներ՝ Ուսման Դեմբելե (Ֆրանսիա), Լամին Յամալ (Իսպանիա)
Ընտրությունը կատարվել է 2024 թ․ օգոստոսի 11-ից մինչև 2025 թ․ օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածի ելույթների հիման վրա։ Թեկնածուների ցուցակը կազմել է ՖԻՖԱ-ն՝ ֆուտբոլային շահագրգիռ կողմերի հետ համատեղ։ Հաղթողները որոշվել են ֆուտբոլային փորձագետների և FIFA.com-ում գրանցված երկրպագուների քվեարկությամբ (յուրաքանչյուր խմբի ձայները ունեցել են հավասար կշիռ):
Ընտրության կարգը նախատեսում էր 1 դարպասապահի, 3 պաշտպանի, 3 կիսապաշտպանի և 2 հարձակվողի պարտադիր ընդգրկում, իսկ մնացած տեղերը բաշխվել են ամենաշատ ձայներ հավաքած դաշտային խաղացողների միջև։ Տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված խաղացողը ավտոմատ կերպով ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան