Սկանդալ Թուրքիայի խորհրդարանում. սեռական բռնություն անչափահաս ուսանողների նկատմամբ
Թուրքական մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի խորհրդարանի ճաշարանում փորձաշրջան անցնող փոքր տարիքի մասնագիտական քոլեջի որոշ ուսանողներ աշխատակիցների կողմից ենթարկվել են սեռական բռնության: Նշվում է, որ իրավիճակի մասին հայտնի է դարձել, երբ 16 տարեկան ուսանողը իրեն ուղարկված նամակը ցույց է տվել ղեկավարությանը: Պնդումների համաձայն՝ երեխաներից մեկն էլ տեղի ունեցածի մասին պատմել է ծնողներին և հենց վերջինիս հայրն էլ գործը հասցրել է դատախազություն:
Թուրքական «Birgün» թերթում տեղ գտած լուրի համաձայն՝ խորհրդարանում ուսանողների նկատմամբ սեռական ոտնձգությունները երկարատև բնույթ են կրել: Պնդումների համաձայն՝ այդ ընթացքում մի շարք ուսանողներ են զոհ գնացել նման դեպքերի:
Թուրքիայի խորհրդարանի գլխավոր քարտուղարությունը հայտնել է, որ դեպքի առնչությամբ այժմ աշխատանքներ են տարվում և բոլոր պատասխանատուներին պարզելու համար համապատասխան քայլեր ձեռնարկելուն զուգահեռ հանդիպումներ են իրականացվում ուսանողների հետ: Քարտուղարությունը նշել է, որ, բոլոր կողմերի հետ հանդիպելով, մանրամասն կերպով ուսումնասիրելու են թեման, ապա՝ ստացված տեղեկատվությունը մանրամասն վերլուծելու:
Նշվել նաև, որ որոշ աշխատակիցներ փորձաշրջան անցնող երեխաներին ուղարկել են նամակներ «Իմ փոքրիկ սիրելի/փոքրիկս» բովանդակությամբ: Բացի այդ, խորհրդարանի աղբյուրների համաձայն՝ սեռական բռնության պնդումների կիզակետում գտնվող ճաշարանի անձնակազմը բաղկացած է մոտավորապես 10 մարդուց և վերջիններս ամեն տարի իրենց մոտ փորձաշրջան անցնողների վերաբերյալ տեղեկատվությամբ փոխադարձաբար կիսվել են միմյանց հետ:
Ընդգծվել է, որ դեպքի առնչությամբ ընթանում է խորքային հետաքննություն, որի շրջանակներում համապարփակ կերպով ուսումնասիրվում են առաջ քաշված բոլոր պնդումները: Թուրքական մամուլում դեպքի վերաբերյալ տարածվող լուրերը որակվում են որպես սկանդալային:
Աղբյուր՝ Kronos


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը