Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Տեսանյութեր

Առողջության ապահովագրավճարը և սուբսիդավորման չափը կորոշվեն ամեն տարի․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

Օրենքի նախագծում ավելացվել է մի դրույթ, որով սահմանվում է, որ ամեն տարի, սկսած 2027 թվականից Ազգային ժողովին ներկայացվելու են առողջության համընդհանուր ապահովագրության նախորդ տարվա արդյունքային ցուցանիշները և առաջարկ է ներկայացվելու հաջորդ տարվա դրույքաչափի վերաբերյալ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Եվ սուբսիդավորման հատվածները որոշվելու են ամեն տարվա բյուջեով, որովհետև սա էլ բյուջետավորման ցիկլի մի մաս է դառնալու։ Արդյո՞ք կփոխվեն սուբսիդավորման չափերը և այն խմբերը, ում որ տրամադրվելու է սուբսիդավորումը 27 թվականին, այս պահին չեմ կարող ասել, որովհետև դա 27 թվականի բյուջեի շրջանակներում կքննարկվի», - ասաց նա, պատասխանելով այն հարցին, հնարավոր է արդյոք, որ ապահովագրության դրույքաչափը հաջորդ տարիներին ավելանա։ Նա նշեց միայն, որ նման հնարավորություն օրենքով սահմանված է։

Նախարարը նշեց, որ անհատ ձեռնակատերերը, նոտարները, ներառվելու են համակարգի մեջ, ուղղակի նրանց համար հաշվարկման մեխանիզմը մի փոքր այլ է լինելու, նույնական դրոշմանիշների հաշվարկի հետ։

«Օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ապրում են Հայաստանում աշխատում են Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձանց մոտ, այո, ևս պիտի հանդիսանան ապահովագրավճար վճարող, որովհետև նրանք էլ հնարավոր է օգտվեն մեր երկրում առողջապահական ծառայություններից, ու նրանց վճարները չեն սուբսիդավորվելու», - ասաց նա։

Ինչ վերաբերում է մի քանի տեղ աշխատող անձանց, ապա ըստ նախարարի, նրանց շեմը կհաշվարկվի յուրաքանչյուր աշխատավարձի մասով, այլ ոչ գումարային։ «Մենք նախնական նախագծում մտածում էինք ունենալ նման հնարավորություն, որ մի քանի տեղ աշխատելու պարագայում հանրագումարային աշխատավարձը դիտարկենք որպես շեմ, բայց ծրագրային առումով այս տարի չենք կարողանա նման ապահովում իրականացնել, և պետք է գոնե մեկ գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200,000 դրամից ավել լինի, որպեսզի նա 26 թվականին ընդգրկվի ապահովագրության մեջ: Բայց 27 թվականից արդեն ըստ էության բոլոր աշխատավարձ ստացողները կներառվեն, սա միայն 26 թվականի համար է», - ասաց նա։

Նախարարը ներկայացրեց, որ Պետական առողջապահության գործակալությունը կշարունակի աշխատել, քանի դեռ չի ստեղծվել Պետական ապավովագրության հիմնադրամը։ «Մենք շատ սահուն անցում կկատարենք Պետական առողջապահական գործակալությունից դեպի հիմնադրամ, աշխատակիցները սահմանված կարգով նախօրոք կծանուցվեն, և կմասնակցեն հիմնադրամում մրցույթներին, և վստահ եմ որ նրանցից մեծամասնությունը բավարար գիտելիքներ և փորձառության ունենալով, կանցնեն հիմնադրամ աշխատանքի», - ասաց նա։

Դիտարկմանը, թե փաստացի օտարերկրացիների համար Հայաստանը առողջապահական հարկ է սահմանում, բայց ինչու պիտի վճարեն այն անձինք, ովքեր ընդամենը մի քանի ամիս են մնալու մեր երկրում, նախարարը առարկեց, որ «սա հարկի նոր ձև չէ, սա ապահովագրավճար է»։

«Սա պարտադիր ապահովագրավճար է և դրա դիմաց մարդը ստանում է կոնկրետ ծառայություններ։ Այո, մարդը կարող է Հայաստանում ապրել երեք-չորս ամիս, բայց այդ երեք-չորս ամսվա ընթացքում էլ կարող է ունենալ շատ բարդ, ծանր վիրահատություն, որը արժե երեք-չորս միլիոն դրամ։ Նորից ուզում եմ շեշտադրել, որ առողջապահական ապահովագրության պարագայում անձը, որ պահին սկսում է վճարել, այդ պահից էլ արդեն ծառայություններից օգտվում է», - ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նա բերեց Վրաստանի օրինակը, որն օտարերկյա քաղաքացիների համար պարտադիր է դարձրել առողջության ապահովագրությունը։

«Այսինքն անգամ արդեն այդ փուլին են երկրները անցնում, որովհետև հախուռն, առանց ապահովագրության շատ բարդ է սպասարկել որևէ խումբ բնակչության, դա կլինեն օտարերկրացիներ, թե նաև քաղաքացիներ», - ասաց նախարարը։